Հնդկաստանը լիակատար բոյկոտ է հայտարարել Ադրբեջանին ու Թուրքիային

Հնդիկ առևտրականները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին՝ վերջին հակամարտության ժամանակ Պակիստանին աջակցելու համար։ Հնդկական առևտրականների համադաշնությունը (CAIT) հայտարարել է այս երկրների հետ ներմուծումն ու արտահանումն անհապաղ դադարեցնելու մասին։

Հնդկաստանի ավելի քան 24 նահանգներից բիզնեսի ղեկավարները հավաքվել են Դելիում՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար, հաղորդում է հնդկական Economic Times պարբերականը։

Համաժողովում կոլեկտիվ որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ողջ առևտուրը։

Հնդկական ընկերություններին նաև խստորեն խորհուրդ է տրվել գովազդ կամ ֆիլմեր չնկարահանել Թուրքիայում և Ադրբեջանում, և եթե որևէ ընկերություն չպահպանի այս արգելքը, ապա CAIT-ը բոյկոտ կհայտարարի նաև այդ ընկերությանը։

News.am