Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները

Օկուպացված Արցախում ավարտվել են Ադրբեջանի բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի «Արազ 2025» համատեղ զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական ​​սցենարների մոդելավորում և համակարգված գործողություններ՝ երկու կողմերի դաշտային հրամանատարների և մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։

«Արազ-2025» զորավարժությունները տևել են 3 օր:

Հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ադրբեջանական բանակի համատեղ զորավարժություններին զուգահեռ, Իրանի պաշտպանության նախարարն այցելել էր Հայաստան, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իսրայելում էր։

Verelq.am