Լայնածավալ գործողություն գյուլենականների դեմ. Թուրքիայում տասնյակ սպաներ են ձերբակալվել

Թուրքիայի զինվածուժերում տասնյակ զինվորականներ են հայտնաբերվել, որոնք կասկածվում են այժմ հանգուցյալ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ) հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է Sabah թերթը: Նշվում է, որ ուժայինները լայնածավալ գործողություն են իրականացրել 36 նահանգներում։

Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող 63 զինվորականներից 59-ը ձերբակալվել են: Նրանց թվում ՝ ռազմաօդային ուժերի հրամանատարության 8 ներկայացուցիչ, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության 13 աշխատակից, ցամաքային զորքերի հրամանատարության 36 ներկայացուցիչ, ռազմածովային ուժերի հրամանատարության 6 ներկայացուցիչ, 4 գնդապետ, 8 փոխգնդապետ, 12 մայոր, 15 կապիտան և 24 ենթասպա։

Աշխատանքներ են տարվում մյուս կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և մերժել իրեն առաջադրված մեղադրանքները։

Sputnik Արմենիա