ՔԱՂԱՔԱԳԵՏ․ ԲԱՔՈՒՆ 0-ԻՑ ՍՏԵՂԾՈՒՄ Է «ՊԱՏՄԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ», ԻՍԿ ՀՀ-Ն ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Ադրբեջանը զրոյից ստեղծում է «պատմական Ադրբեջան» և տանում առաջ, իսկ Հայաստանը հրաժարվում է պատմական Հայաստանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը։
«Եթե մինչև 2020 թվականը Ադրբեջանն այլ նարատիվներ էր օգտագործում` Արցախի «օկուպացիա», «ազատագրում», 2020-ից հետո Ադրբեջանում կտրուկ աճել է «մեր պատմական հողերը» բառակապակցությունը»,– ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության մասին փաստաթուղթ ունեցել ենք 1919 թվականի նոյեմբերին, որը վերջացել է հերթական ագրեսիայով` Արցախում ջարդերով, իսկ 1920 թվականի սեպտեմբերին` թուրքական ագրեսիայով։
Իգիթյանի խոսքով` եթե պատմությունը ճիշտ ուսումնասիրենք, ճիշտ հասկանաք, մեր առջև դրված բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ կան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2024 թվականին հայտարարել էր, որ կա պատմական Հայաստան և իրական Հայաստան, որոնք ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց ու լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
Sputnik Արմենիա