Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում, և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար»,–գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք` այն մասին, ու Հայաստանը հավակնում է հաջորդ տարի անցկացնել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ վերջերս Տիրանայում անցկացված միջոցառման նմանությամբ, հայտնի դարձավ մայիսի 21–ին։ Երևանում այդ մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ այս ձևաչափը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ եվրոպացի անդամների (բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի) ներգրավմամբ: Լավրովի խոսքով` այս ձևաչափն ի սկզբանե ստեղծվել է փաստացի Ռուսաստանին և Բելառուսին մեկուսացնելու համար։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից պարբերաբար մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին: Հենց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նման գագաթնաժողովի շրջանակներում է ստորագրվել հռչակագիր, որով Երևանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։

Sputnik Արմենիա