ԵԱՏՄ առաջնորդների առաջիկա հանդիպման օրակարգը շուտով պատրաստ կլինի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) շուտով կավարտի հունիսի վերջին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգի ձևավորումը: Մոսկվայում բելառուսական կողմի նախագահությամբ կայացած հանձնաժողովի նիստից հետո այս մասին հայտնել է Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը:

Նրա խոսքով՝ միության գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում Բելառուսը կարողացել է պաշտպանել ազգային շուկան։

Պետկևիչը նաև նշել է, որ առանցքային հարցերի շուրջ աշխատանքը պետք է իրականացվի մինչև գագաթնաժողովի մեկնարկը: Հիմնական միջոցառման նախօրեին կկայանա Եվրասիական տնտեսական համաժողովը, որի ծրագիրն արդեն համաձայնեցված է: Համաժողովի շրջանակում նախատեսվում են տեղեկատվական տարածությանը, կադրերի պատրաստմանը և աշխատանքային ռեսուրսներին, ինչպես նաև այլ արդիական հարցերի վերաբերող թեմատիկ պանելային քննարկումներ:

2025 թվականին ԵԱՏՄ-ն նախագահում է Բելառուսը։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնության մասին խոսել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Նախարարների խորհրդի որոշմամբ` միջոցառումները տեղի կունենան հունիսի 26-27-ը:

Sputnik Արմենիա