2025-05-24 08:09
Լրատվական գործակալություններ
Երևանը և Բաքուն աջակցել են միմյանց թեկնածությունները ԵՔՀ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու համար
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»,– նշել է Փաշինյանը:
Նշենք, որ գագաթնաժողովը 2026թ–ին կանցկացվի Երևանում, 2028–ին՝ Բաքվում։
News.am