ԱՄՆ-ը ժամանակավորապես մասամբ հանել է Սիրիայի պատժամիջոցները

Նախագահ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու հանձնառությանը համապատասխան՝ ես 180 օրով այդ երկիրն ազատել եմ պարտադիր պատժամիջոցներից, որպեսզի երաշխավորվի, որ դրանք չեն խանգարի մեր գործընկերներին ներդրումներ կատարել, որոնք կնպաստեն կայունությանը և վերականգնման ու վերակառուցման ջանքերին: Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։

«Դա թույլ կտա մեզ ավելի արդյունավետ մարդասիրական օգնություն տրամադրել ամբողջ Սիրիայում։

Բացի այդ, ֆինանսների նախարարությունը Սիրիային տրամադրել է Գլխավոր լիցենզիա (GL) 25՝ թույլատրելու ԱՄՆ քաղաքացիների գործարքները, որոնք նախկինում արգելված էին Սիրիայի պատժամիջոցների կանոնակարգով, փաստացի չեղարկելով Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները:

GL-ը հնարավորություն կտա մասնավոր հատվածի նոր ներդրումների ու գործունեության համար՝ նախագահի «Ամերիկան՝ առաջին հերթին» ռազմավարությանը համահունչ: Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) տրամադրում է բացառիկ օգնություն՝ թույլ տալով ԱՄՆ ֆինանսական հաստատություններին թղթակցային հաշիվներ վարել Սիրիայի Առևտրային բանկի համար:

Այսօրվա գործողությունները Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների վերաբերյալ նախագահի տեսլականի իրականացման առաջին քայլն են:

Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս նպաստել խաղաղությանն ու կայունությանը ինչպես Սիրիայում, այնպես էլ Սիրիայի հարաբերություններում իր հարևանների հետ։ Նախագահը հասկացրել է, որ ակնկալում է, որ օգնությանը կհաջորդեն սիրիական կառավարության արագ քայլերը քաղաքականության կարևոր առաջնահերթությունների վերաբերյալ»,- նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում:

News.am