Թուրքիան ծրագրում է Սիրիայում ստեղծել ռազմաբազաներ

Թուրքիայիզինված ուժերը մտադիր են Սիրիայում ստեղծել ռազմաբազաներ, այսօր գրել է իշխանամետ Türkiye թերթը՝ հղում անելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրներին:

Նշվում է, որ նպատակը «ահաբեկչության դեմ պայքարն է», և որ բանակի և անվտանգության ուժերի կազմակերպման հարցում Անկարան օգնություն կցուցաբերի Սիրիայի իշխանություններին:

«Աղբյուրները նշելեն, որ թուրքական ԶՈւ-ն «Իսլամական պետության»* դեմ պայքարելու համար Սիրիայում կստեղծի ռազմաօդային և ռազմածովային բազաներ», - հայտնել է պարբերականը:

Թերթի տվյալներով՝ Սիրիայում անցկացվում են հինգ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ, բանակցություններ։ Ընդ որում, չի հստակեցվում, թե որոնք են այդ գործընթացին ներգրավված մյուս երկրները։

Բացի այդ, Türkiye-ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը թույլ կտա լուծել սիրիական խնդրի մի շարք առանցքային հարցեր։

* Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն

Sputnik Արմենիա