Ալիևն ու Սիբիգան հայտարարել են, որ Ադրբեջանն ու Ուկրաինան «անփոփոխ պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը»
Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպմանը, հաղորդում է ТАСС-ը։
Ինչպես հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը, Սիբիգան «շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերված մարդասիրական աջակցության համար՝ նշելով Ադրբեջանի աջակցությամբ իրականացվող նախագծերի կարևորությունը»։
«Պետության ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնությունը կշարունակվի»,- ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան անփոփոխ կերպով աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հավելել են մամուլի ծառայությունից։
«Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները էներգետիկայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների, տրանսպորտի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
News.am