Բագրատ Սրբազան․ 3-4 ամիս է՝ մարդկանց նախապատրաստում ենք փողոցային պայքարի

Մի քանի ամիս է՝ մարդկանց նախապատրաստել ենք փողոցային պայքարի։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«3-4 ամիս է՝ կազմակերպչական գործի մեջ ենք Հայաստանի ամբողջ տարածքով։ Ահռելի գործ ենք կատարել՝ մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի, քաղաքացիական անհնազանդության պայքարի և առավել քան համոզված եմ, որ վերջին վերջակետը մենք դնելու ենք։ Մի քանի հանգամանք կա, դրանից հետո կհայտարարվի։ 2026թ.–ի ընտրությունները պետք է կանցկացվեն առանց ՔՊ–ի»,– ասաց Սրբազանը՝ հրաժարվելով փակագծերը բացել։

News.am