2025-05-26 09:42
Լրատվական գործակալություններ
Գրիգոր Լուսավորչի սրբապատկերը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում
Ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի հեղինակած Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբապատկերը կդառնա Փարիզի Աստվածամոր վերականգնված տաճարում բացվող Արևելյան Եկեղեցիներին նվիրված նոր մատուռի մի մասը:
Մատուռի օծումը նախատեսված է մայիսի 25-ին՝ նշանավորելով տաճարի վերականգնումը 2019 թվականի ավերիչ հրդեհից հետո և վերականգնման աշխատանքների ավարտը 2024 թվականին:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն առաջին եպիսկոպոսն ու Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ով առանցքային դեր է խաղացել Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման գործում: Նրա կերպարը խորհրդանշում է քրիստոնեության պատմության մեջ կարևոր մի փուլ, որը կապված է Հայոց թագավոր Տրդատ III-ի և Աշխեն թագուհու մկրտության հետ, որոնք դարձել են աշխարհում առաջին պաշտոնապես ճանաչված քրիստոնյա կառավարիչները:
Alpha News