ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու հայց է ներկայացրել. Պոլյանսկին` եվրոպական երկրների մասին
Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հայց է ներկայացրել` կապված եվրոպական երկրների գործողությունների պատճառով գլոբալ աշխարհին սպառնացող սպառնալիքների հետ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Կիևի ռեժիմի եվրոպացի հովանավորները մայիսի 29-ին` Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին), Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ նիստ անցկացնելու հայց են ներկայացրել։ Մենք որոշել ենք «հայելային» պատասխան տալ և նիստ անցկացնելու հայց ենք ներկայացրել` կապված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների հետ, որոնք պայմանավորված են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորումը խոչընդոտող եվրոպական մի շարք պետությունների գործողություններով», - տելեգրամյան ալիքում գրել է Պոլյանսկին։
ՌԴ-ն ակնկալում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կնշանակվի մայիսի 30-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 17: 00-ին։
Sputnik Արմենիա