Բեռնատարի վարորդ․ Թուրք վարորդները զորամաս են մտնում, ապացույց ունենք. «բառդակ» վիճակ է

Բեռնափոխադրմամբ զբաղվող անհատ ձեռներեցներն այսօր բողոքի ակցիայով կառավարության առջև էին։ Նրանք դժգոհում են, որ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում միջնորդ կազմակերպություններն ու արտահանողները, որոնք ՌԴ-ից ապրանք են արտահանում, ներմուծում, հայ բեռնափոխադրողների փոխարեն նախընտրում են վարձել այլազգի բեռնափոխադրողի։

Ըստ նրանց՝ պատճառն այն է, որ այլազգի երկրների բեռնափոխադրողները կարողանում են ավելի էժան գին առաջարկել, քանի որ հարկային պարտավորություններ ՀՀ-ում չունեն, ինչպես իրենք։

«Մենք անհատ ձեռներեցներ ենք, մեկ կամ երկու բեռնատար ունենք։ Արանքում կա լոգիստիկ կազմակերպություն, որը բեռը վերցնում է պատվիրատուից՝ տալիս բեռնափոխադրողին, արանքում աշխատելով ինչ-որ գումար։ ՌԴ-ում կանգնած մեքենաների շարքում կան երրորդ երկրների մեքենաներ, բայց իրենք ՀՀ-ում ոչ մի տիպի հարկ չեն վճարում, ի տարբերություն մեզ, և դրանից սկսում է շուկայում անհավասար պայքար։ Այսինքն՝ ինքը պետությունում պարտավորություն չունի, հիմա մենք մեր պետությանը՝ հարկայինին առաջարկում ենք հավասար պայման դնեն, որ թող պատվիրատուն որոշի ում բեռնատարն իր ապրանքը բարձի»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Բողոքի ակցիայի մասնակցիները խնդրում են Կառավարությանը լոգիստիկ ընկերություններին հավաքել, խնդիրը հասկանալ և ուղղորդել, որպեսզի ընտրեն հայ բեռնատարներին։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց. «Ցավալին այն է, որ մեր միջնորդ կազմակերպությունները նախընտրում են այլազգի վարորդներին։ Հարց չկա, բայց որ թուրք են բերում, մտնում են զորամաս, դա վիրավորական է, տվյալ անձնավորությունը հայ կոչվելու իրավունք չունի։ Ես փաստեր ունեմ, միջնորդ կազմակերպության հետ խոսելուց հեռախոսով պերեպիսկեն էլ կա, որ ասում է՝ իմ մի մասը Ադրբեջան է, մի մասը՝ Վրաստան։ Ու ասում է՝ ինձ համար կապ չունի, ուզում է ադրբեջանցի լինի։ Ի՞նչ իրավունք ունի այդ մարդը հայ կոչվելու ու այդ ոլորտում աշխատելու։ Մեզ մոտ լրիվ բարդակ վիճակ է Հայաստանում։

Եթե լինի կառավարության կողմից վերահսկողություն, տվյալ լոգիստը Հայաստանից կփախչի։ Մենք նախարարության պաշտոնյային ասեցինք էդ մասին, ասաց՝ դա միջազգային բեռնափոխադրում է, մենք չենք կարող ասել՝ գիտես ինչ կա, սրա հետ բարձրեք, նրա հետ մի բարձրեք»։

Ակցիայի մասնակիցը նաև բողոքեց, որ հենց գալիս է մրգի սեզոնը, գները միանգամից իջնում են. Մեզ պետք է, որ ֆիքսված գումար լինի։ Կառավարությունը մատների արանքով է նայում խնդրին, տեղյակ չեն ոլորտից։

Մենք ուզում ենք, որ երեք օրվա մեջ վարչապետը մեզ ընդունի, տեսնենք՝ մեր հարցին լուծում տալիս է, թե ոչ։ ՀԻմա մեզ ասել են, որ 5 հոգու կընդունեն»։

News.am