Էրդողանը և Ալիևը բացել են Լաչինի օդանավակայանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր, Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։

Նշենք, որ այսօր տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթաժողովի 2-րդ նիստը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։

News.am