2025-05-28 15:28
Լրատվական գործակալություններ
Բելոուսով․ Լարվածությունը պահպանվում է Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ
Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,- ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
News.am