Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ ՊՆԽ հերթական նիստը. Հայաստանը կրկին անտեսել է միջոցառումը

Մայիսի 28-ին Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Միացյալ շտաբի պետը: Հայկական կողմը հերթական անգամ անտեսել է միջոցառումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել և հաստատվել են մի շարք փաստաթղթեր՝ կապված ՀԱՊԿ անդամ պետությունների միջև 2026-2030 թթ. ռազմական համագործակցության պլանավորման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների համատեղ պատրաստման կազմակերպման, ՀԱՊԿ հավաքական ուժերի զորքերի վերահսկման հարցերի բարելավման հետ և այլն:

«Հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ ցույց են տվել մեր հայացքների և հիմնարար մոտեցումների միասնությունը կազմակերպության հավաքական անվտանգության ամրապնդման, ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմական համագործակցության հետագա կատարելագործման և զարգացման հարցերում»,- ասել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Ռուսլան Մուկամբետովը։

Alpha news