ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով Խոզնավարում վնասվել է բնակելի տուն

Ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով Խոզնավարում վնասվել է բնակելի տուն, հայտնում է ՀՀ ՊՆ–ն։

«Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տուժածներ չկան:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր այս լուրը։ Իսկ մայիսի 9–ին ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Sputnik Արմենիա