2025-05-29 14:08
Լրատվական գործակալություններ
ՔՊ-ն փակ նիստ կանցկացնի Պապիկյանի հետ
ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 29–ին, ՔՊ–ն փակ նիստ է անցկացնելու, որին մասնակցելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Օրակարգում փողով պարտադիր զինվորական ծառայությունից մասնակի ազատման մասին օրինագիծն է, որը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում։
Հիշեցնենք, որ այդ նախագծով առաջարկվում է, որ զինակոչիկը կարող է վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ և ծառայել 1 ամիս։
Շատերը նշում են, որ դա կհանգեցնի նրան, որ բանակը կդառնա աղքատների բանակ, քանի որ աղքատները չեն կարողանա վճարել այդ գումարը։
Նշենք, որ նախօրեին ԱԺ պաշտպանության հանձնաժողովը հետաձգեց այդ նախագծի քննարկումը։
News.am