Էրդողանը Իրանից պահանջում է պատասխանել Զանգեզուրի մասին հարցին
Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից վերադառնալուց հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել։
«Մենք արդեն ցանկանում ենք Հարավային Կովկասում խաղաղություն և անդորր տեսնել։ Տարածաշրջանում կայուն խաղաղությունը բոլորին օգուտ կբերի։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է և գոհ ենք դրանից։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին և անհրաժեշտ ներդրումն ենք կատարում։ Ձեռք բերված խաղաղությունը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև մեր երկրի համար։ Մենք զգուշավոր կարգավորման գործընթաց ունենք Հայաստանի հետ։ Մեր երկու երկրներն էլ կշահեն խաղաղությունից և կարգավորումից։ Հետևաբար, անհանգստանալու պատճառ չկա», - ասաց Էրդողանը։
Ըստ նրա, ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» թեմայի, սա ոչ միայն ցամաքային ճանապարհ է, այլև Թուրքիայի միջոցով դեպի թյուրքական աշխարհ ինտեգրման նոր գիծ։ «Այս միջանցքի բացումը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կամրապնդի Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այն քայլերին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը։ «Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ, յուրաքանչյուր միջանցք ոչ միայն տնտեսական օգուտներ կբերի, այլև, վերջին հաշվով, երկրներին ավելի կմերձեցնի միմյանց», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
News.am