ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնել են Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ու Իսրայելը համաձայնել են Գազայի հատվածում 60-օրյա հրադադար հաստատել, հայտնում է Ալ Արաբիա հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը համաձայնել են 60 օր ժամկետով հրադադար հաստատել»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին տեղեկացրել են հրադադարի հարցում կողմերի համաձայնության մասին:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ միջնորդների միջոցով Ուիտկոֆից Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ է ստացել: Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը համաձայն է ամերիկացի հատուկ բանագնացի նոր առաջարկին, սակայն ՀԱՄԱՍ-ը դժգոհ է նոր ծրագրից, քանի որ այն պատերազմի վերջնական դադարեցման և անկլավից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերման երաշխիքներ չի պարունակում:
Sputnik Արմենիա