«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»․ Փաշինյանն արձագանքել է քննադատություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան մի քանի հրապարակում է արել իր Facebook-ում՝ արձագանքելով եկեղեցիների մասին նախօրեին արված իր հայտարարության քննադատություններին։

Ինչ է ասել Փաշինյանը Հայաստանի եկեղեցիների մասին

Նախօրեին Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է «Մեր եկեղեցիները չուլանացված են»։

«Մի քանի տաճար այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ ՊՈԱԿ։ Մենք խնդիր դնո՞ւմ ենք այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են»,- ասել է նա։

Արձագանք

Փաշինյանի այս հայտարարությունները բուռն արձագանք են առաջացրել հայկական հասարակությունում, այդ թվում՝ հոգևորականների շրջանում։ Այսպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշել է, որ ցավալի է, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը:

Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ 2019 թվականի սկզբներից Եկեղեցին մի շարք անգամեր դիմել է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես և հենց կառավարության կողմից:

«Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Մի գուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրներին»,– նշել է Խաչատրյանը։

Փաշինյանի պատասխանը

Այսօր առավոտյան Փաշինյանը գրել է հետևյալը «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

«Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։»

«Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։

«Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։

Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։

Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»։

Մարտավարությունը ռիսկային է, բայց աշխատում է

Լրագրող Լիկա Թումանյանն, առաջարկելով անջատել էմոցիաները և միացնել ռացիոնալությունը, հայտարարել է հաղորդակացան մակարդակի գիտակցված նվազեցման մասին։

- օգտագործվում է այն լեզվական կոդը, որն ապացուցել է արդյունավետությունը հայկական լսարանում

- բացասական ուշադրության ռազմավարություն. ցանկացած ուշադրությունն ամեն դեպքում ուշադրություն է, երաշխավորված կգեներացնի քննարկում, կիսումներ, մեկնաբանություններ։ Ինֆո օրակարգի զավթում։

- Ակտիվացնում է թե կողմնակիցներին (նրանց համար « խոսում եմ ժողովրդի պես»), թե մրցակիցներին

- հակադրում էլիտաներին

- անընդունելի քայլերի գնալու պատրաստակամության ցուցադրում

- սոցանցերի ալգորիթմը առաջ է տանում էմոցիոնալ կոնտենտը՝ ստանում է տարածում, վիրալ է դառնում

- ուշադրություն գրավելու ու լրացուցիչ լսարան բերելու ռիսկային, բայց աշխատող մարտավարություն։

«2026-ին լրացուցիչ ձայներ ստանալու համար ամենքն օգտագործում է իրեն հասանելի միջոցները», – նշել է Թումանյանը։

Նովոստի–Արմենիա