2025-05-30 11:56
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի զինուժը կրակել է Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տան սանհանգույցը
Մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՊՆ–ից։
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։