Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 152 տոննա գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորի Դաղստանի դեպարտամենտի մասնագետները արգելել են Ադրբեջանից 152 տոննա արտադրանքի ներմուծումը։

Ինչպես հաղորդում է Московский комсолец-ը, խոսքը բուսական արտադրանքի ինը խմբաքանակի մասին է, որոնց ընդհանուր քաշը կազմում է 152 տոննա։ «Յարագ-Կազմալյար» և «Տագիրքենթ-Կազմալյար» միջազգային անցակետերում փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Ադրբեջանից ներմուծվում են անվավեր բուսասանիտարական վկայականներով ապրանքներ։

Ապրանքները վերադարձվել են արտահանող երկիր։

Բացի այդ, «Վյադուկ» մաքսային և լոգիստիկ տերմինալում կրկնակի ստուգման ժամանակ վնասատուներ են հայտնաբերվել Ադրբեջանից ժամանած ավելի քան 400 տոննա քաշ ունեցող լոլիկի, կարտոֆիլի և խնձորի 18 խմբաքանակներում։

Աղտոտված արտադրանքն ուղարկվել է ախտահանման և կրկնակի ստուգումից հետո բաց է թողնվել ազատ շրջանառության մեջ։

News.am