ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը Հայաստանից Ադրբեջան է մեկնում

Այսօր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հյուգո Գևարան դեսպանատանը դիմավորեց պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքին և Պետդեպարտամենտի Եվրոպայի հարցերով ավագ խորհրդական Ուայեթ Թոլքին։ Այս մասին հայտնում են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից։

«Նրանք Ադրբեջանում են՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ԱՄՆ շահերը, տնտեսական բարգավաճումը և տարածաշրջանային անվտանգությունը խթանող երկկողմ քննարկումները շարունակելու համար», - նշել են դեսպանատնից։

Հիշեցնենք, որ Հաքն մինչ այդ այցելել էր Հայաստան և մի շարք հանդիպումներ էր ունեցել այստեղ։

News.am