Երևանում շտապօգնության բժիշկներ են բռնության ենթարկվել

Շտապօգնության բժիշկները կրկին բռնության են ենթարկվել։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ բժիշկներն ու վարորդը բռնության են ենթարկվել են մի խումբ անձանց կողմից Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն»,- գրել է Կոստանյանը։

Նշենք, որ վերջին շրջանում մի քանի դեպքեր են գրանցվել, երբ բուժառուն կամ հարազատները հարձակվում են բժշկի վրա, եղել են նաև ծեծի, վնասվածքներ հասցնելու դեպքեր։

Երեկ հայտնի դարձավ, որ «Մուրացան» մանկական հիվանդանոցում 1 տարեկան 7 ամսական երեխայի մահից հետո փոքրիկի տատիկը հարձակվել է բժշկուհու վրա։

Sputnik Արմենիա