Կրեմլում նշել են Պուտինի, Զելենսկու և Թրամփի՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար պայմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններում արդյունքների հասնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը բազմիցս ասել է, որ ինքը սկզբունքորեն կողմ է ամենաբարձր մակարդակով շփումներին, իհարկե, դրանք պահանջված են, բայց դրանք պետք է պատրաստ լինեն, և նախ արդյունքի պետք է հասնել երկու երկրների պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններում։ Եթե նման արդյունքի հասնեն, և երբ այն հասնի, ապա, իհարկե, կարող ենք խոսել ամենաբարձր մակարդակով շփումների մասին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
News.am