2025-05-30 16:58
Լրատվական գործակալություններ
Հայկական գյուղերը գնդակոծվում են ՀՀ իշխանության հանցավոր անգործության պատճառով
Վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայկական բնակավայրերի նկատմամբ նոր թափ են հավաքել:
ՊՆ-ն երկրորդ օրն է` տեղեկատվություն է փոխանցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների մասին, որոնց հետևանքով թիրախավորվում են խաղաղ բնակիչներն ու նրանց առանձնատները:
ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծության են ենթարկվում, իսկ մարդկանց շրջանում անպաշտպանվածության զգացումը դառնում է գերիշխող:
Տիգրան Աբրահամյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Verelq.am