Դըկոտինյի․ ՀՀ-ի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են դարձել
Կա կապ Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որը բազմաշետ է՝ սփյուռք, ասոցիացիաներ, ձեռնարկություններ, բայց նաև ցանկություն կա այս բոլոր դերակատարների միջև պետության հետ կապի միջոցով երկխոսություն ունենալու ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ, այսինքն՝ ինչպես կարող ենք ամեն մեկս, մեր առաջնահերթությունը հաշվի առնելով, աշխարհաքաղաքական իրավիճակի վրա ազդեցություն ունենալ: Այդ մասին, այսօր՝ հունիսի 2–ին, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Այն փաստը, որ բոլորս միավորվել ենք Գորիսում հիմա՝ մոտ երկու տարի անց, երբ ֆրանսիական համայնքների կողմից, որը նախաձեռնել էին Փարիզ քաղաքը և Հայկական ասոցիացիաների միավորումը, ուղարկվել էր մարդասիրական օգնությունը, նշանակում է, որ մենք շարունակում ենք ձեր կողքին մնալ՝ թե՛ պետությունը, թե՛ ֆրանսիական հասարակությունը, թե՛ կազմակերպությունները:
Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաև իսկական լծակներ են՝ իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին և գործելու հանուն խաղաղության»,- ասաց դեսպանը:
«Գորիսը մի քաղաք է, որը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է գտնվում և քաղաք, որը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը, առաջին կետն էր։ Սա քաղաք է, որը կառուցում է խաղաղությունը տարածաշրջանում, Գորիսը մի քաղաք է, որը միշտ եղել է խաչմերուկում և խաղաղության կառուցմանն է միտված եղել դրա աշխատանքը։ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ, և մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է, կարծում եմ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցությունը, կարծում եմ, իսկապես ռազմավարական նշանակություն է ստացել, ինչը պայմանավորված էր վերջին տարիների թելադրանքով: Մեր ապակենտրոնացված համագործակցությունը համերաշխության նշանի ներքո է իրականացվում։
Ռազմավարական մոտեցում ունենալը անպայմանորեն չի նշանակում մեծ ծրագրերի մասին մտածել. այն պահից սկսած, երբ հաշվի եք առնում երկրի իրավիճակը նրա ռազմավարական կարիքները, չկա փոքր թեմա կամ փոքր ծրագիր։
Ես կցանկանայի նշել մի առանձնահատկություն. Ֆրանսիայի ԱԳՆ–ում Հայաստանի հետ համագործակցությունների համակարգողի պաշտոն է բացվել, որը ոչ մի համարժեք չունի այլ երկրների հետ, որովհետև կա այս կապը Հայաստանի և Ֆրանսիայի միջև, որը բազմաշերտ է»,– ընդգծեց նա։
News.am