Փաշինյանի այցով պայմանավորված, ԵՊՀ–ի տարածքում մեքենա կայանելու տեղ չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանի պետական համալսարան այցով պայմանավորված Ալեք Մանուկյան փողոցում կայանելու տեղ չկա, բոլորը զբաղեցրել են ոստիկանության ու անվտանգության ծառայության աշխատակիցները։

Դասախոսներից մի քանիսը բողոքում են, որ ստիպված այլ տեղ են մեքենաները կայանում, որի համար լրացուցիչ գումար են վճարում և ոտքով գալիս են ԵՊՀ շենք։

Հիշեցնենք, որ այս պահին ԵՊՀ է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այստեղ է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այստեղ վարչապետը լաբորատորիայի բացմանն է մասնակցելու, որից հետո նախատեսված է հանդիպում ուսանողների հետ։

News.am