2025-06-02 17:31
Լրատվական գործակալություններ
Փաշինյան․ Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս
Եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև այդ դեպքում նա չէր կարող լինել կուսակրոն քահանա, Ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այդպիսի անձնական կյանք։ Այս մասին սոցցանցերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաև որպես ՀՀ վարչապետ, որովհետև տեսնում եմ պետական անվտանգության խնդիր»,–գրել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում։
Sputnik Արմենիա