2025-06-04 11:46
Լրատվական գործակալություններ
Մահացել է Վահան Շիրխանյանը
Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Տեղեկությունը հայտնում են լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների` նա կյանքից հեռացել է երկարատև հիվանդությունից հետո։
Վահան Շիրխանյանը հուլիսի 15-ին կդառնար 78 տարեկան։
Հիշեցնենք` 2015-ի դեկտեմբերին Շիրխանյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։
2018-ի հունիսին նա ազատ էր արձակվել:
Վահան Շիրխանյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր «Հայոց համազգային շարժում» խմբակցության կազմում, հետագայում նշանակվել է պաշտպանության փոխնախարար։ 1999 - 2000 թվականներին եղել է Հայաստանի արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար։
Sputnik Արմենիա