2025-06-17 09:00
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ․ Պետական TV-ի վրա հարվածը հանցագործություն է, ՄԱԿ-ը պետք է կանգնեցնի Իսրայելին
Իրանի պետական հեռուստառադիոընկերության շենքի վրա հարձակումը հանցագործություն է, ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կանգնեցնի Իսրայելի ագրեսիան, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Պետական հեռուստառադիոընկերության վրա հարձակումը ևս մեկ դաժան հանցագործություն է։ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կատարի իր պարտավորությունները` ընդդեմ Իրանի ժողովրդի Իսրայելի վարչակազմի ագրեսիան դադարեցնելու հարցում», - գրել է Բաղային Х սոցցանցի իր էջում։
Այսօր Իսրայելի օդուժը հարձակվել է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը վրա: Պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի վրա իսրայելական հարվածի պահը հայտնվել է «Երկրորդ լրատվական ալիքի» նորությունների ուղիղ եթերում։ Դրանից հետո եթերը ընդհատվել է, հետո վերականգնվել։
Sputnik Արմենիա