Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ԼՐՋԱՆՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ. «Իրանը պետք է ստորագրեր այն համաձայնագիրը, որը ես առաջարկեցի նրանց: Ինչպիսի ամոթ և անհարկի մարդկային կորուստ: Պարզապես ասեմ. ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ: Ես դա կրկնել եմ նորից ու նորից: Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը»:

 Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ԼՐՋԱՆՈՒՄՍպիտակ տունը տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ հատուկ ընդգծելով «Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը» արտահայտությունը:

Սա կարծես թե Իրան-Իսրայել մարտական գործողության ընդլայնման առաջին պաշտոնական նախանշանն է:

Համաձայն Սպիտակ տան՝ Թրամփը վաղաժամ լքել է G7-ի գագաթնաժողովը և վերադառնում է Վաշինգտոն: Նա նաև հրահանգել է Ազգային անվտանգության խորհուրդին պատրաստ լինել Սպիտակ տան «Իրավիճակային սենյակում»:

Իսկ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախարարներն Իրանի իրենց գործընկերներին ասել են, որ պետք է հնարավորինս շուտ և առանց նախապայմանների վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Արտակ Զաքարյան, Ֆեյսբուքյան էջ