Հայաստանում ԻԻՀ դեսպան․ Հայ-իրանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը չեն տուժի
Հայ-իրանական համատեղ ենթակառուցվածքային նախագծերը վերջին իրադարձությունների հետևանքով չեն տուժի։ Այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի լրագրողի հարցին։
Դեսպանն ընդգծեց՝ պատերազմն Իրանի, այլ ոչ թե Հայաստանի տարածքում է տեղի ունենում, և որևէ փոփոխություն նախագծերում չի լինի։
«Այդ նախագծերը Հայաստանի տարածքում ակտիվորեն կյանքի են կոչվում, դրանց ֆինանսավորումը շարունակվում է։ Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա այն աշխատանքներում, որոնք իրականացվում են իրանական ընկերությունների, Իրանի դեսպանատան և իրանական տարբեր կառույցների կողմից»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ փոփոխություններ տեղի չեն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում․ անհրաժեշտ բոլոր ծառայությունները շարունակում են մատուցվել ամբողջ երկրի տարածքով։
«Թշնամին փորձում է հուսալքություն ներարկել Իրանի ժողովրդին, դուք դրա ազդեցությանը մի երթարկվեք»,- ասաց դեսպան Սոբհանին։