2025-06-17 19:41
Լրատվական գործակալություններ
Չինաստանը Հայաստանն անվանել Է Իրանից իր քաղաքացիներին տարհանելու չորս ուղիներից մեկը
Չինաստանը Հայաստանը դիտարկում է որպես չորս ցամաքային երթուղիներից մեկը՝ Իրանից իր քաղաքացիներին տարհանելու համար: Այս մասին հայտնել Է Թեհրանում ՉԺՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Չինական կողմը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Իրանը՝ վախենալով օդային և ցամաքային սահմանների միաժամանակ փակվելու վտանգից: Չինաստանի դեսպանատունը կարծում է, որ անվտանգության հետ կապված իրավիճակը վատթարացել է: Չինաստանի քաղաքացիներին դիվանագիտական ներկայացուցչությունը խորհուրդ է տալիս հեռանալ Հորդանանով:
Որպես Իրանից ելքի ուղիներ նշվել են Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը։ Հայաստանի դեպքում որպես հնարավոր ելք նշվում է «Նորդուզ» անցակետը։
Sputnik Արմենիա