Կարեն և Նարեկ Կարապետյանները դուրս եկան ոստիկանության բաժնից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ NEWS.am–ի տեղեկությունների քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից դուրս եկան Կարեն Կարապետյանը և նրա որդին՝ Նարեկ Կարապետյանը։

 

Ոստիկանության մոտ հավաքված քաղաքացիները նրանց դիմավորեցին ծափահարություններով։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, այս պահին տեղեկություններ չկան նրա կարգավիճակի մասին։

Նշենք, որ գիշերը ժամը 4–ի սահմաններում իրավապահների ուղեկցությամբ նրանք դուրս էին եկել, նստել էին ոստիկանական մեքենա, սակայն ոստիկանությունը դրանից հետո որևէ տեղեկություն չի հայտնել։