2025-06-18 11:30
Լրատվական գործակալություններ
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը վերահսկողություն է հաստատել Իսրայելի օդային տարածքի նկատմամբ
Իրանը գիշերային հարձակման ժամանակ վերահսկողություն է հաստատել Իսրայելի օդային տարածքի նկատմամբ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի վրա վերջին հարձակման ժամանակ իրանական զինվորականները լիակատար վերահսկողություն են ունեցել օդային տարածքի նկատմամբ։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ հրեական պետության բնակիչները լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարվածներից։
News.am