2025-06-18 12:29
Լրատվական գործակալություններ
Մեծ թվով ոստիկաններ ժամանեցին ՔԿ, որտեղ Սամվել Կարապետանի աջակիցներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ թվով ոստիկաններ են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմնակիցները։
Հիշեցնենք, որ այս գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ իր առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ՝ ժամեր շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասելով. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»:
Այսօր հայտնի դարձավ, որ նրան տեղափոխել են Քննչական կոմիտե։
News.am