Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 20-ին աշխատանքային այցով կժամանի մեր երկիր։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարոն Փաշինյանին կընդունի Ստամբուլում», - X-ում գրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպման: Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները:

ՀՀ վարչապետն այսօր պաշտոնապես հաստատեց, որ մեկնելու է Թուրքիա` նշելով, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում։

Sputnik Արմենիա