Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի

Սամվել Կարապետյանի փաստաբանները քիչ առաջ հայտարարել են, որ բողոքարկելու են կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը։

«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում կունենանք արդարացի որոշում»,- ասել են փաստաբանները։

Նրանց խոսքով` 4 ժամ տևած դատական նիստի ընթացքում իրենք ներկայացրել են հիմնավոր հակափաստարկներ, սակայն միևնույն է, ապօրինի որոշումը կայացվել է։

«Ակնհայտ ապօրինի է, բոլորովին անհասկանալի է նման պայմաններում անձին կալանավորելու որոշումը»,- հավելել են նրանք։

Verelq.am