Զախարովա․ Սամվել Կարապետյանին՝ որպես ՌԴ քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի

Գործարար Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն ասել է, որ ՌԴ քաղաքացին, ռուսաստանցի գործարարը միշտ օգնություն և աջակցություն կստանա երկրի իշխանությունների կողմից, եթե դիմում է դեսպանատուն կա՛մ անձամբ, կա՛մ փաստաբանների միջոցով:

«Այս թեմայով հետագայում դատողություններ անելու համար պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվում հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ սպեցիֆիկ հայտարարություններ են արվել, որ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Եվս մեկ անգամ նշեմ` որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուսաստանցի գործարար, նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի»,– ավելացրեց Զախարովան։

Sputnik Արմենիա