2025-06-19 19:46
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Իրանա-իսրայելական պատերազմի աշխարհագրական ընդլայնման սպառնալիք կա
Միացյալ Նահանգների միջամտությունը Իրանի և Իսրայելի միջև առճակատմանը կհանգեցնի հակամարտության աշխարհագրության ընդլայնմանը և կհանգեցնի նոր վտանգավոր սրման։ Դրա մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Известия-ն։
Նա նշել է, որ Մոսկվան ուշի-ուշով հետևում է տեղի ունեցողին։
«Դա (ԱՄՆ միջամտությունը.-խմբ.) հակամարտության աշխարհագրության ընդլայնում է։ Մենք լսում ենք Թեհրանից եկող հայտարարություններ։ Այսինքն՝ դա կլինի սրման ևս մեկ սարսափելի փուլ», -ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։
News.am