«Ազգային խայտառակություն է». Ռոբերտ Քոչարյանը` Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին
Գործարար Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Այս հայտարարությունն արել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ առաքելական սուրբ եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Քոչարյանի խոսքով` այս խայտառակ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը իշխանափոխությունն է։
«Այլապես արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով»,– հավելել է նա։
Քոչարյանն ամրություն է մաղթել Սամվել Կարապետյանին:
«Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը»,– եզրափակել է նա։
Sputnik Արմենիա