Իրանն ու ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարել․ Reuters-ը մանրամասներ է ներկայացրել
Իրանն Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին ուղիղ բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ, գրում է Reuters-ը:
Ամերիկյան հատուկ բանագնաց Ուիտկոֆը և Իրանի ԱԳ նախարար Արաղչին մի քանի անգամ շփվել են հեռախոսով, ասվում է հոդվածում՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորդվում է, որ հակիրճ քննարկվել է մայիսի վերջին Թեհրանին փոխանցված ամերիկյան առաջարկը: Խոսքը Իրանի սահմաններից դուրս ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծման մասին է։
Արաղչին նաև ասել է, որ Թեհրանը «կարող է ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում», եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը:
Իրանն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հինգ փուլ է անցկացրել: Հունիսի 15-ին նախատեսված հանդիպումը չեղարկվել է, քանի որ դրանից երկու օր առաջ Իսրայելը սկսել էր ռազմական գործողություն Իրանի միջուկային և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների դեմ: Դրանից հետո սկսվեցին Իրանի և Իսրայելի փոխադարձ հրթիռակոծությունները։
Sputnik Արմենիա