2025-06-20 08:42
Լրատվական գործակալություններ
Իրանում ԻՀՊԿ հետախուզության նոր ղեկավար են նշանակել զոհված Քազեմիի փոխարեն
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հետախուզության նոր ղեկավար է դարձել Մաջիդ Հադեմին: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Հունիսի 17-ին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ հետախուզության նախկին ղեկավար Մոհամմադ Քազեմին: Պարբերականի տվյալներով ՝ Հադեմին այդ պաշտոնում նշանակվել է ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի հրամանով։
Sputnik Արմենիա