Օվերչուկը նշել է Հայաստանի համար ԵՄ-ի հետ մերձեցման հետևանքները
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման կուրսն արդեն իսկ վնաս է հասցնում հանրապետության տնտեսությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին զգալի տնտեսական աճի է բերել. մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի 3850 դոլարից աճել է մինչև ավելի քան 8500 դոլար՝ 2024 թվականին։ ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել է 12,7 միլիարդ դոլարի, մինչդեռ ԵՄ-ի հետ՝ ընդամենը 2,3 միլիարդ դոլարի։ «Հայաստանի տնտեսական հաջողությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության մոդելի առավելությունների ցուցադրումն է», - ընդգծել է Օվերչուկը։
Սակայն, Երևանն այժմ ակտիվորեն քննարկում է Եվրամիության հետ մերձեցման հարցը։ Օվերչուկի խոսքով՝ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել. 2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է 2 միլիարդ դոլարով, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի։ 26 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա նշանակում է 23% կորուստ։ «Եվ սա հայկական քննարկմանը դեռևս միայն ռուսական բիզնեսի արձագանքն է», - նշել է փոխվարչապետը։
Օվերչուկն ընդգծել է, որ միաժամանակ ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գտնվել հնարավոր չի լինի։ Նա Հայաստանի քաղաքացիներին առաջարկել է պատկերացնել, թե ինչպես կազդի ԵՄ ընտրությունն իրենց կյանքի վրա.
Ռուսաստան ուղիղ չվերթների փակում (2022 թվականին Բրյուսելը փակեց ԵՄ երկինքը ռուսական ավիաընկերությունների համար): Սա կբարդացնի հարազատների հետ ուղևորությունները և կնվազեցնի Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը։
Բեռնափոխադրողները ստիպված կլինեն սահմանին վերամիավորել իրենց բեռնատարները, ինչպես հիմա անում են եվրոպական և ռուսական փոխադրողները. «Հայկական բեռնատարները կգան Վերին Լարս, կվերամիավորվեն և կվերադառնան Հայաստան»։
Փոխվարչապետը նաև ուշադրություն հրավիրեց ապրանքների հավաստագրման նոր հայկական կանոնների վրա։ Իսկ երրորդ երկրներից ապրանքների ներմուծման պարզեցումը մրցակցություն կստեղծի տեղական արտադրողների համար և կստիպի ԵԱՏՄ-ին խստացնել սահմանային վերահսկողությունը, ինչը կբարդացնի հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան։
Օվերչուկն ընդգծեց, որ Ռուսաստանը կհարգի հայ ժողովրդի ընտրությունը։ Սակայն ԵՄ-ի հետ մերձեցումը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև լիակատար խզման։ «Հայերը ցանկանում են դա, թե ոչ, դա հարց է, որին նրանք պետք է պատասխանեն», - ընդգծել է նա։
News.am