2025-06-20 12:52
Լրատվական գործակալություններ
Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են
Իրանա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով Բեթղեհեմում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց JERUSALEM TRAVEL ընկերության ներկայացուցիչ Արփինե Ալոյանը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Հայաստանի 17 քաղաքացիներ հունիսի 10-ին մեկնել են Իսրայել, որտեղից պետք է հայրենիք վերադառնային հունիսի 17-ին։ Սակայն իրանա-իսրայելական սրացման պատճառով չեղարկված չվերթներով պայմանավորված` նրանց վերադառնալու հետ կապված խնդիրներ են առաջացել։
Հունիսի 17-ին տուրիստական ընկերությունը ցամաքային ճանապարհով նրանց տեղափոխել էր Եգիպտոս, իսկ հունիսի 19-ի լույս 20–ի գիշերը նրանք ժամանել են Հայաստան։