Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել նրա ձերբակալության դեմ:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Երեկ վերաքննիչ բողոք ենք ուղարկել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ», - ասաց նա:

Այլ մանրամասներ փաստաբանը չներկայացրեց։