Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը. Աբրահամյանը` Սամվել Կարապետյանի կալանքի մասին

Գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելով` իշխանությունը փորձում է կանխել եկեղեցու շուրջ հասրակության հնարավոր մոբիլիզացիան. ԱԺ–ում կայացած ճեպազրույցում այսօր այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Կարծում եմ` դա որևէ արդյունք չի տալու, որովհետև այն բառապաշարը և այն գործողությունները, որոնց մասին անոնս է անում իշխանությունը եկեղեցու դեմ պրոցեսներում, չի կարող որևէ սցենարի դեպքում իշխանության համար օգտակար լինել»,– նշում է պատգամավորը։

Արբրահամյանի համոզմամբ` ամեն ինչ իրականացվում է ներքաղաքական հաշվարկի հիման վրա, և բոլոր նրանց, վքեր կարող են խոչընդոտ ստեղծել իշխանության համար, փորձում են հանել խաղից։

Ինչ վերաբերում է ՀԷՑ–ը պետականացնելու կամ ազգայնացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը, ընդդիմադիր պատգամավորը շեշտում է, որ միջազգային ընկալումներով դա խիստ վտանգավոր է տնտեսության ու ներդրումների տեսանկյունից։

«Սա իրավական գործընթաց չէ, որ հասկանանք` ընթացակարգը խորհրդարանո՞վ է, կառավարության որոշմա՞մբ է, թե՞ այլ ձևով։ Հստակ տրվել է քաղաքական հանձնարարություն, կա թիրախ, և անկախ այն հագամանքից, թե ով ինչպես կկարողանա, դա իրականացվելու է։ Այստեղ օրենքի և Սահմանադրության խնդիր չկա»,– շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Sputnik Արմենիա